Անընդունելի է, որ Հայաստանում մերժում ենք Սերժին, փոքր Սերժերին չենք մերժում Արցախում

2020 թվականի գարնանը Արցախում սպասվում են համապետական ընտրություններ․ ընտրելու են նախագահ ու ԱԺ: Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ը զրուցել է քաղաքագետ Արա Պապյանի: Անդրադառնալով  Արցախի ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանի  հայտարարությանը, Արա Պապյանը նկատեց․ Աշոտ Ղուլյանը կեղծավորություն է անում․ «Արցախը երբևէ չի եղել ինքնուրույն գործող, Հայաստանի հետ ածանցյալ է»: Հիշեցնենք, որ Աշոտ Ղուլյանը  հայտարարել էր, որ 2020 թվականի գարնանը հանրապետությունում տեղի ունենալիք համապետական երկու ընտրությունները Արցախի կյանքում շատ բան են որոշելու հաջորդող հինգ տարիների համար: Երբեք այսքան անորոշ ու կտրտված չի եղել Արցախի քաղաքական դաշտը: Ըստ քաղաքագետ Պապյանի՝ Արցախում կա մի հատված, որ փորձում է ինքնուրույնություն խաղալ․ «Որոշ գործիչներ տանում են Արցախի ռուսականացման գիծը: Անընդունելի է, որ Հայաստանում մերժում ենք Սերժին, փոքր Սերժերին չենք մերժում Արցախում»: