«Հեռացրեք հրթիռները, փլիզ». Քլինթոնը հրապարակել է Քենեդիից Խրուշչովին ուղարկված կատակ հաղորդագրությունը

«Հեռացրեք հրթիռները, փլիզ». Քլինթոնը հրապարակել է Քենեդիից Խրուշչովին ուղարկված կատակ հաղորդագրությունը

Հիլարի Քլինթոնը Twitter-ում կատակ հաղորդագրություն է հրապարակել, որն, իբր, ԱՄՆ 35-րդ նախագահ Ջnն Ֆ. Քենեդին ուղարկել է ՍՍՀՄ ղեկավար Նիկիտա Խրուշչովին՝ Կարիբյան ճգնաժամի թեժ պահին: Նամակում օգտագործվում են ոչ պառլամենտական արտահայտություններ, այն, ավելի վաղ, Թրամփի կողմից Թուրքիայի առաջնորդ Ռեջեփ Էրդողանին ուղարկված նամակի պարոդիան է: Քլինթոնի կողմից հրապարակված նամակում Քենեդին, ընկերաբար, Խրուշչովին խնդրում է հրթիռները հեռացնել Կուբայից: «Բոլորն այնուհետև կասեն. «Վայ, Խրուշչով, դու ամենալավն ես»,- իբր, գրված է նամակում: Հակառակ դեպքում, «Քենեդին» Խրուշչովին խոստանում է, որ բոլորը վիրավորելու և ծաղրելու են իր երկիրը: Նաև, ԱՄՆ նախագահը, իբր, բողոքում է, որ Կուբայում ՍՍՀՄ առաջնորդը հրթիռներով «կոտրել է իր ընկույզները»: Եզրափակելով «Քենեդին» խոստանում է «ծնգացնել» Խրուշչովին: Նամակն, իբր, թվագրված է 1962 թ.-ի հոկտեմբերի 16-ին: