Կառավարությանը խորհուրդ եմ տալիս տուգանքի չափը հստակ գրել. Արտակ Մանուկյան

Այսօր՝ հոկտեմբերի 22-ին, Ազգային ժողովը սկսում է հերթական քառօրյա աշխատանքը: Այժմ քննարկվում է Ընդերքի մասին օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը: «Ակնհայտ է, որ այս օրենքի նախագծով մենք մեծացնում ենք թափանցիկությունը, պատասխանատվությունը»,- հայտարարեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արտակ Մանուկյանը: Նա կառավարությանը խորհուրդ տվեց 50-100-ապատիկ տուգանքի կամայականություններին վերջ տալ. «Գրեք՝ 75, բայց հստակ»:   Մանրամասները՝ տեսանյութում: