Վարչապետը չի կարող աշխատավարձ բարձրացնել, պաշտոնատար անձինք պետք է հաստատեն. Գևորգ Պետրոսյան

ՀՀ ԱԺ ԲՀԿ խմբակցության անդամ Գևորգ Պետրոսյանը ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում անդրադարձավ նախարարների աշխատավարձերի բարձրացման մասին լուրերին:
«Ես գտնում եմ, որ ճիշտ կլինի եթե կա՛մ վարչապետը, կա՛մ մամուլի խոսնակը հստակ արտահայտված գնահատական տան՝ դա ճիշտ է, ճիշտ չէ: Որովհետև լինում են երբեմն թվացող լուրեր: Պաշտոնատար անձինք պետք է հաստատեն: Չհերքելն ուրիշ է: Գուցե, խրախուսում է եղել, բայց եթե, իրոք, աշխատավարձ ա բարձրացվել, դա չի կարող վարչապետն անել նույնիսկ ամենամեծ ցանկության դեպքում, քանի որ Հայաստանում գործում է դեռևս 2013-ին ընդունված պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին օրենքը: Օրենքով վարչապետն իրավունք չունի միանձնյա որոշելու, աշխատավարձի փոփոխությունը վերապահված է ԱԺ-ին»: