Դեմոկրատները մտադիր են Թրամփին մեղադրել լիազորությունների չարաշահման մեջ՝ իմպիչմենթի շրջանակում

Դեմոկրատները մտադիր են Թրամփին մեղադրել լիազորությունների չարաշահման մեջ՝ իմպիչմենթի շրջանակում

ԱՄՆ ներկայացուցիչների պալատում Դեմոկրատական կուսակցության անդամները մտադիր են իմպիչմենթի գործընթացի շրջանակում ուկրաինական սկանդալի հետ կապված նախագահ Դոնալդ Թրամփին մեղադրել իշխանությունը չարաշահելու մեջ, հաղորդում է NBC-ն: Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսին համոզված է, որ նախևառաջ պետք է ուշադրություն դարձնել Ուկրաինայի հետ Թրամփի հարաբերություններին: Հայտնի է, որ դեմոկրատները շարունակում են քննարկել մեղադրանքները, որոնք կարող են առաջադրվել նախագահի դեմ: Բացի այդ, Թրամփի դեմ ուղղված մեղադրանքները հասանելի կլինեն լայն հասարակությանը՝ քաղաքացիների աջակցությունը ստանալու նպատակով: