Մոսկվայում Իրանի դեսպանի դուստրը ընկել է պատուհանից

Մոսկվայում Իրանի դեսպանի դուստրը ընկել է պատուհանից

Ռուսաստանում Իրանի դեսպան Մեհդի Սանաիի դուստրը հայտնաբերվել է մահացած Մոսկվայի իր տան մոտ, հաղորդում է REN TV-ն: Ինչպես նշվում է, 28-ամյա կինը չորս ամիս էր, ինչ գտնվում էր Ռուսաստանի մայրաքաղաքում: Ներկայումս իրավապահները պարզաբանում են նրա մահվան պատճառը: Ըստ նախնական տվյալների՝ Սանաին ընկել է պատուհանից: