Անհասկանալի է, թե ինչու գաղտնի. Միքայել Մելքումյանը՝ վարչապետի գաղտնի որոշման մասին

Եթե աշխատավարձեր է, դա պետք է օրենքով լինի, եթե պարգեւավճարներով է, կարող է տնտեսման հաշվին լինի, բայց ինչու գաղտնի անհասկանալի է, այդ հարցերն անպայման կհնչեցվի։ Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 22–ին, լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանն՝ անդրադառնալով վարչապետի կողմից նախարարներին աշխատավարձերը գաղտնի հանձնարարականով կրկնապատկելու լուրերին՝ ասելով, որ պետք է ուշադրություն դարձնել նրան, որ հեղափոխության կարեւորագույն ուղղություններից մեկը եղել է համատարած թափանցիկության ապահովումը։ Մելքումյանը խոսեց նաեւ նախարարների, նախարարների տեղակալների եւ գլխավոր քարտուղարների աշխատանքների արդյունավետության մասին։