Twitter-ը պայքարելու է կեղծ լուրերի դեմ

Twitter-ը պայքարելու է կեղծ լուրերի դեմ

Ամերիկյան Twitter ընկերությունը պայքարելու է կեղծ լուրերի տարածման դեմ: Այս մասին գրված է ընկերության Twitter-ի էջում: Ինչպես հայտնի է դարձել, թարմացվելու են սոցցանցի կանոնները: Ընկերությունից հայտնել են, որ Twitter-ում «կեղծ լուրեր սարքելով և մանիպուլյացիայով» զբաղվող լրատվամիջոցների դեմ պայքարի նոր քաղաքականության մշակման աշխատանքներն արդեն սկսվել են: Twitter-ը նշել է, որ հատուկ ուշադրություն է դարձվելու սոցիալական ցանցում լրատվամիջոցների կողմից հրապարակված տեղեկություններին, որոնք կարող են վտանգ ներկայացնել մարդկանց անվտանգությանը, ինչպես նաև հանգեցնել ֆիզիկական վնասների: