Եթե կարծում եք, որ նմանատիպ բառապաշարը պատիվ է բերում՝ շարունակեք. Հայրապետյանը՝ Մարուքյանին

Այսօր՝ հոկտեմբերի 22-ին, Ազգային ժողովը սկսում է հերթական քառօրյա աշխատանքը: «Իմ գործընկերը քաղաքական գնահատական տալու իրավունք ունի: Կարծում եմ, որ նույն կերպ կարելի է արձագանքել ԱԺ պատգամավորին: Բայց կարծում եմ՝ «սթափվեք, հանգիստ եղեք, նենց արեք՝ ես չասեմ»՝ սրանք քաղաքական գնահատականներ չեն: Պարոն Մարուքյան, եթե կարծում եք, որ ԱԺ պատգամավորին պատիվ է բերում նմանատիպ բառապաշար օգտագործելը, նմանատիպ պահվածք ցուցաբերելը՝ խնդրեմ, շարունակեք, ինչ ասեմ»,- հայտարարեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Մխիթար Հայրապետյանը: Տեղից պատգամավորը արձագանքեց՝ «լավ»:   Մանրամասները՝ տեսանյութում: