Մենք մեր առջև խնդիր չէինք դրել այս նախագծով լուծել ՍԴ ճգնաժամի հարցը․ Մակունց

Սահմանադրական դատարանը, ըստ էության, չի տվել պատասխան Ազգային ժողովի կողմից հնչեցված այն հարցադրումներին կամ մտահոգություններին, որոնք պետք է հաստատվեին կամ փարատվեին, խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցն՝ անդրադառնալով ՍԴ-ի՝ «Ազգային ժողովի դիմումի հիման վրա՝ Սահմանադրական դատարանի դատավոր Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու վերաբերյալ» գործի քննությունը մերժելուն։ «Առկախված են մնացել այն բոլոր հարցադրումները, որոնք արծարծված են եղել նախագծում։ Փոխարենը Սահմանադրական դատարանը որոշում է կայացրել, որ պարզապես թողնում է առկախված, դրանով ԱԺ-ի նկատմամբ դրսևորվել է անհարգալից վերաբերմունք, որն անարձագանք չի մնա», - ասաց Լիլիթ Մակունցը։