Սթափվելու կոչ ինձ միայն իմ հայրը կարող է անել. Բաբկեն Թունյանը՝ Էդմոն Մարուքյանին

Այսօր՝ հոկտեմբերի 22-ին, Ազգային ժողովը սկսում է հերթական քառօրյա աշխատանքը: «Պետական բյուջեն կաուչուկից չէ՝ ունի հետևանքներ, և դուք այդ հետևանքները շատ լավ հասկանում եք»,- դիմելով «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանին՝ ասաց Տնտեսական հարցերով հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը: Նրա խոսքով՝ իրենք նյարդային սթրես չեն ապրում, երբ իրենց ներկայացրած նախագծերի վերաբերյալ ընդդիմությունն ասում է՝ հիմնավորումներ չկան: «Իմ գիտակցական կյանքում գտեք պոպուլիզմի որևէ տարր: Ես ձեզ կոչ եմ անում կոռեկտության սահմաններից դուրս չգալ. սթափվելու կոչ ինձ միայն իմ հայրը կարող է անել: Ասելով որ լինի, հավատացեք՝ ձեզանից շատ կարելի է ասել»,- հավելեց Բաբկեն Թունյանը:   Մանրամասները՝ տեսանյութում: