Պարոն Թունյան, սթափվեք ու ձեզ հավաք պահեք. Ով խոսի-չխոսի՝ դուք պոպուլիզմից խոսելու տեղ չունեք. Մարուքյան

Այսօր՝ հոկտեմբերի 22-ին, Ազգային ժողովը սկսում է հերթական քառօրյա աշխատանքը: «Պարոն Թունյան, ես Ձեզ կոչ եմ անում, որ սթափվեք: Դուք ինձ հիշեցնում եք այն օրերը, երբ ՀՀԿ խմբակցության տարբեր պատգամավորներ այդ ոճով խոսում էին ընդդիմության հետ»,- հայտարարեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը: Նա նշեց, որ պոպուլիզմից ով խոսի-չխոսի՝ խորհրդարանական մեծամասնությունը դրանից խոսելու տեղ չունի. «Դուք պետք է լուրջ մեդիտացիա անեք, նոր գաք ստեղ պոպուլիզմը քննադատեք: Իսկ մենք հենց էդ ա, որ պոպուլիզմով չենք խոսում: Էնքան պոպուլիզմ կասեմ՝ տակից չեք կարող դուրս գալ»:   Մանրամասները՝ տեսանյութում: