Անկարան թարգմանության սխալ է համարում Թուրքիայի դեմ պատերազմելու վերաբերյալ Փոմպեոյի խոսքերը

Անկարան թարգմանության սխալ է համարում Թուրքիայի դեմ պատերազմելու վերաբերյալ Փոմպեոյի խոսքերը

Անկարան թարգմանության սխալ Է համարում Թուրքիայի դեմ պատերազմելու պատրաստակամության վերաբերյալ ԱՄՆ-ի պետքարտուղար Մայքլ Փոմպեոյի խոսքերը, «նա չԷր կարող նման անպատասխանատու հայտարարություն անել»: Այդ մասին հայտարարել Է Ուզբեկստանում Թուրքիայի դեսպան Մեհմեթ Սուրեյա Էրը: «Կարծում եմ՝ այստեղ սովորական մարդկային գործոնն Է, թարգմանության սովորական սխալը: Ես չեմ կարծում, որ բարձրաստիճան պաշտոնյան կարող Է նման անպատասխանատու հայտարարություն անել: Մեզ համար կարեւոր են գրավոր հայտարարությունները»,-ասել Է նա Տաշքենդում կայացած մամուլի ասուլիսում, Ավելի վաղ Միացյալ Նահանգների Պետդեպարտամենտի ղեկավար Մայքլ Փոմպեոն CNBC-ին տված հարցազրույցում հայտարարել Է, որ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը խնդիրների ուժային լուծման կողմնակից չԷ, բայց անհրաժեշտության դեպքում պատրաստ կլինի ռազմական ուժ կիրառել Թուրքիայի դեմ ի պատասխան Սիրիայում նրա գործողությունների: «Մենք խաղաղությունը նախընտրում ենք պատերազմից: Բայց եթե մեզանից պահանջվեն գործողություններ կամ նույնիսկ ռազմական գործողություններ, ապա դուք պետք Է հասկանաք, որ նախագահ Թրամփը դրանց լիովին պատրաստ Է»,- ասել Է Փոմպեոն: Ընդսմին հեռուստաալիքը պարզաբանում Է, որ պետքարտուղարը խոսում Էր հենց Թուրքիայի դեմ գործողությունների մասին: ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հոկտեմբերի 21-ին Թուրքիային մաքսատուրքերով ու պատժամիջոցներով Է սպառնացել նրա կողմից «անընդունելի գործելակերպի» դեպքում։