Թաքուն բանը վիրավորական է և մեզ, և ժողովրդի համար․ Ծառուկյանը՝ նախարարների աշխատավարձերը գաղտնի բարձրացնելու մասին

ԱԺ ԲՀԿ խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը վիրավորական է համարում նախարարների աշխատավարձերը գաղտնի բարձրացնելը եւ դատապարտում է երեւույթը: Այս մասին այսօր` հոկտեմբերի 22-ին, ԱԺ- ում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասաց ԲՀԿ առաջնորդը «Արդեն տարի ու կես է` Կառավարությունը ժողովուրդն ա, որոշողը ժողովուրդն է, բայց այսօր ժողովրդից թաքուն ոնց կարելի է անել: Կարելի է ներկայացնել, եթե էսօր ժողովուրդը դեմ չի` որեւիցե նախարար, որ լիարժեք իր գործը կատարել ա, արդյունավետ, դա մարդիկ տեսնում են իրենց առօրյայի վրա զգում են, խնդիր չկա, կարան տասնապատիկ ավելին տան, որ ասենք թե մի միլիարդի օգուտ ա տվել հանրությանը, հարց չկա, բայց ասենք թաքունը դա վիրավորական է եւ մեզ, եւ պատգամավորներին, եւ ժողովրդին: Թաքուն բառը էս հեղափոխությունից հետո մեր բոլորի համար անընդունելի է»,-ասաց նա ` հավելելով, որ դատապարտում է այն, «թաքուն» բառի համար: