Մեր մեղքն այն է, որ չենք ասում՝ ձեր բերած նախագիծը պարզ պոպուլիզմ է. Բաբկեն Թունյան

Այսօր՝ հոկտեմբերի 22-ին, Ազգային ժողովը սկսում է հերթական քառօրյա աշխատանքը: Ինչպես նշեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանը՝ ընդդիմությունն առաջարկում է նախագծեր, որոնք լրացուցիչ ծախսեր են ենթադրում բյուջեից. «Ձեզ թվում է՝ մենք այդ ծախսերի տեղը չգիտե՞նք, թե՞ ձեզ թվում է, որ մենք չենք ուզում ուսանողներն ավելի բարձր կենսաթոշակ ստանան: Եթե էդպես եք մտածում, նշանակում է՝ մենք ընդհանուր եզրեր չունենք այստեղ աշխատելու»: Նրա խոսքով, սակայն, բացի բարի նպատակներից՝ պետք է հաշվի առնել նաև դրանց հետևանքները. «Եթե լավությունը տասնապատիկ խնդիր է առաջացնելու, դրա պատասխանատվությունը դուք չեք կրելու, այլ մենք: Մեր մեղքն այն է, որ չափից ավելի պոլիտկոռեկտ ենք գտնվում և չենք ասում, որ ձեր բերած նախագիծը պարզ պոպուլիզմ է, բայց մենք այդ պարզ պոպուլիզմով առաջ չենք գնալու»:   Մանրամասները՝ տեսանյութում: