Պենտագոնը պատրաստվում է Աֆղանստանից զորքի ամբողջական դուրսբերմանը. NBC

Պենտագոնը պատրաստվում է Աֆղանստանից զորքի ամբողջական դուրսբերմանը. NBC

Պենտագոնն սկսել Է Աֆղանստանից զորքերի լրիվ դուրսբերման պլանի նախապատրաստումը: Այդ մասին հայտնել Է NBC հեռուստաալիքը՝ վկայակոչելով ռազմական գերատեսչության ներկայացուցիչներին: Ինչպես նշում են աղբյուրները, նախապատրաստումը պլանավորման փուլում Է եւ իրականացվում Է որպես «նախազգուշական միջոց» այն դեպքում, եթե ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփն անսպասելիորեն հայտարարություն անի Աֆղանստանից զորքերի լիամասշտաբ դուրսբերման մասին, ինչպես դա պատահեց Սիրիայից զորակազմի դուրսբերման վերաբերյալ հայտարարության կապակցությամբ: Առայժմ Սպիտակ տնից կարգադրություն չի ստացվել զորքերն Աֆղանստանից ամբողջությամբ դուրս բերելու մասին, ճշտում Է հեռուստաալիքը: Ավելի վաղ New York Times հրատարակությունը հայտնել Է, որ ԱՄՆ-ն արդեն սկսել Է կրճատել ռազմական ներկայությունն Աֆղանստանում եւ այնտեղից դուրս Է բերել երկու հազար զինծառայողների, չնայած «Թալիբան»-ի հետ համաձայնագրի բացակայությանը: Ավելի վաղ ԱՄՆ-ի պաշտպանության նախարար Մարկ Էսփերը հայտնել Է, որ ԱՄՆ-ը կարող Է Աֆղանստանում ռազմական ներկայությունը կրճատել մինչեւ 8,6 հազար մարդ՝ ընդսմին չվնասելով «Ալ Քաիդա» եւ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումների դեմ իրականացվող հակաահաբեկչական գործողությանը։