Փորձ է արվում ցույց տալ մեր սկզբունքայնության դեմ քաղաքականությունը. Մխիթար Հայրապետյան

Այսօր՝ հոկտեմբերի 22-ին, Ազգային ժողովը սկսում է հերթական քառօրյա աշխատանքը: «Մեր խմբակցության պատգամավորները դեռևս օրենքի նախագծի սաղմնային փուլում ներկայացնում են իրենց նախագծերը, և խմբակցությունում համակողմանի քննարկումներ են տեղի ունենում»,- իր ելույթում հայտարարեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Մխիթար Հայրապետյանը՝ բացատրելով, թե ինչու իրենց խմբակցության պատգամավորների հեղինակած նախագծերը չեն մերժվում: Նրա խոսքով՝ փորձ է արվում ցույց տալ իրենց սկզբունքայնության դեմ քաղաքականությունը. «Ուզում եմ ասել, որ մենք դեմ ենք երբեմն բուն գաղափարին, երբեմն՝ իրականացման ձևին»:   Մանրամասները՝ տեսանյութում: