Georgian Airways-ը տոմսերի վաճառք է սկսել Մոսկվայից Թբիլիսի չվերթների համար՝ Երևանում վայրէջքով

Georgian Airways-ը տոմսերի վաճառք է սկսել Մոսկվայից Թբիլիսի չվերթների համար՝ Երևանում վայրէջքով

Georgian Airways ավիաընկերությունը Մոսկվայից Թբիլիսի ավիատոմսեր Է առաջարկել Երեւանում կեսժամյա վայրԷջքով՝ առանց ուղեւորների ու բեռների դուրսբերման, տեղեկացնում է «Գրուզիա Online»-ը: Ավիաընկերության մամուլի ծառայությունում նշել են, որ Երեւանում ուղեւորներին հարկ չի լինի դուրս գալ օդանավից եւ տեղափոխվել այլ ինքնաթիռ: «Ռուսաստանի ու Վրաստանի միջեւ ուղեւորների հարմարավետ փոխադրումն ապահովելու համար Երեւանում վայրԷջքի ընթացքում նրանք կմնան օդանավում, նրանց բեռները չեն տեղափոխվի, իսկ տարանցման առավելագույն ժամանակը կկազմի 35 րոպե»,-հավելել են Georgian Airways-ում: Մեկ մարդու հաշվով տոմսերի արժեքը կազմում Է 193 եվրո՝ երկու ուղղությամբ: Ավիաճյուղի աղբյուրը «Ինտերֆաքս-Տուրիզմ» պորտալին պատմել Է, որ միջանկյալ վայրԷջքներով մինչեւ Թբիլիսի չվերթներն իրականացվում են Ռուսաստանի եւ Վրաստանի միջեւ թռիչքների արգելման պահից: «Դրանում ոչ մի նոր բան չկա: Վրացական ավիաընկերությունները կարող են ՌԴ-ից կատարել տարանցիկ չվերթներ, դա օրենքի խախտում չԷ»,-ընդգծել Է նա: Հիշեցնենք, որ հունիսի 21-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հրամանագիր Է ստորագրել, որը ռուսական ավիաընկերություններին ժամանակավորապես արգելում Է հուլիսի 8-ից ՌԴ-ի տարածքից չվերթներ կատարել Վրաստան: