Սիրիայում նավթի արդյունահանմամբ կզբաղվի ԱՄՆ-ի խոշոր ընկերություններից մեկը. Թրամփ

Սիրիայում նավթի արդյունահանմամբ կզբաղվի ԱՄՆ-ի խոշոր ընկերություններից մեկը. Թրամփ

Սիրիայի հյուսիսում ի շահ տեղի քուրդ բնակչության նավթի արդյունահանմամբ կզբաղվի ամերիկյան խոշոր ընկերություններից մեկը: Այդ մասին Սպիտակ տանն իր կաբինետի հոկտեմբերի 21-ի նիստում հայտնել Է ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը: «Մենք հսկողության տակ ենք վերցրել նավթը»,-ասել Է Միացյալ Նահանգների ղեկավարը՝ մեկնաբանելով Սիրիայի հյուսիսում թուրքական ռազմական գործողության գոտուց ամերիկացի զինծառայողների դուրսբերումը: «Մենք ինչ-որ բան կմտածենք քրդերի համար, որպեսզի նրանք դրամական միջոցներ ունենան: Հնարավոր Է՝ մենք ապահովենք մեր խոշոր նավթընկերություններից մեկի գալը տարածաշրջան, որպեսզի ամեն ինչ արվի պատշաճ ձեւով»,-նշել Է Թրամփը: Այդ շրջանում նավթի խոշոր պաշարներ չկան, բայց բոլորը կռվում են նրա համար, ինչ կա»,-հավելել Է ԱՄՆ-ի նախագահը։