Սև ամպեր՝ Արթուր Դավթյանի գլխին. Ինչ նոր խնդրի առջև կկանգնի գլխավոր դատախազը. «Իրատես»

Սև ամպեր՝ Արթուր Դավթյանի գլխին. Ինչ նոր խնդրի առջև կկանգնի գլխավոր դատախազը. «Իրատես»

«Իրատես» թերթը գրում է. «Ասում են, թե ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի գլխին սև ամպեր են կուտակվում: Ժամանակին Նիկոլ Փաշինյանին պառլամենտից տանելու գնացած, բարոյականության, իրավաբանության նորմերի վրայով վաղուց «սալդո» արած, և դրա շնորհիվ նույն Նիկոլի «ձեռքից» երեկ գեներալ-լեյտենանտի կոչման «արժանացած գլխավոր դատախազն այս օրերին նոր խնդրի առջև կկանգնի Արթուր Սարգսյանի՝ «Հաց բերողի» գործի առնչությամբ: Չնայած ինքը և իր «մենեջերներն» ամեն ինչ արեցին, որ հանրության մեջ տարածվի վարկածը, թե արդարադատության այն ժամանակվա նախարար Արփինե Հովհաննիսյանն էր պատասխանատու Հաց բերողի մահվան համար, իրականում Հաց բերողը 2016 թ. դեկտեմբերին ազատ էր արձակվել` Եվրոպական դատարանում գործի քննության շրջանակներում նախարար Արփինե Հովհաննիսյանի և ՄԻԵԴ-ում կառավարության ներկայացուցիչ Գևորգ Կոստանյանի ջանքերով, որից հետո Արթուր Սարգսյանը, չնայած ծանր հիվանդությանը, գլխավոր դատախազի «ջանքերով» կրկին ձերբակալվեց, իսկ 10 օր հետո մահացավ»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: