Չքարտեզագրված երկրում հավաբուն էլ չի կառուցվի. Վահագն Վերմիշյանը՝ Սարհատ Պետրոսյանի պնդումների մասին. «Ժողովուրդ»

Չքարտեզագրված երկրում հավաբուն էլ չի կառուցվի. Վահագն Վերմիշյանը՝ Սարհատ Պետրոսյանի պնդումների մասին. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է․ «ՀՀ ԿԱ կադաստրի պետական կոմիտեի նախագահ Սարհատ Պետրոսյանը հոկտեմբերի 18-ին հայտարարեց, որ դիմել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ խնդրելով ազատել իրեն պաշտոնից: Որպես պատճառ նշել էր, թե «չեմ կիսում մեր կառավարության քաղաքականությունն ու առկա մոտեցումները քաղաքաշինության բնագավառում, որն ինձ համար ներառում է նաև կադաստրի ոլորտը: Ցավով պետք է նշեմ, որ նախորդ մեկուկես տարում ինձ չհաջողվեց վարչապետին ու կառավարությանը ներկայացնել մեր բնագավառում առկա խորքային խնդիրների ամբողջ լրջությունը… Չնայած անշարժ գույքի շուկայում մեր արձանագրած աննախադեպ ակտիվությանը` քաղաքաշինության բնագավառում մենք հետընթաց ունենք` հանձինս քաղաքաշինության կոմիտեի ներկա և նախկին ղեկավարների (ի դեպ, վերջինս` Ավետիք Էլոյանը, այս պահին հանդիսանում է փոխվարչապետ Տիգրան Ավինյանի խորհրդականը-խմբ.) քաղաքականություն հիշեցնող իներցիոն իմիտացիաների: Եվ ես` որպես կառավարությանը ենթակա մարմնի ղեկավար ու մասնագիտությամբ ճարտարապետ-քաղաքաշինարար, այլևս չեմ կարող հանդուրժել դիլետանտիզմն ու կոռումպացվածության հասնող թայֆայականությունը, ինչի դեմ պայքարել եմ դեռևս ուսանողական տարիներից, ապա նույնկերպ` հանրային դաշտում, իսկ ավելի ուշ որպես փորձագետ…»: Ի՞նչ կոռումպացվածության և թայֆայության մասին է խոսքը: Ս. Պետրոսյանը զլանում է մանրամասնել. մեր բոլոր փորձերն ապարդյուն անցան: «Ժողովուրդ» օրաթերթը զրուցեց ՀՀ քաղաքաշինական կոմիտեի նախագահ Վահագն Վերմիշյանի հետ, ով ևս պնդեց. «Շատ դժգոհ էի կադաստրի այսօրվա վիճակից»: Երկրում քարտեզագրում չի արվել: Նա պատմեց, որ Արարատի մարզում արդյունաբերական կառույց են ուզում կառուցել, «որից հետո պետական բյուջե բավականին մեծ գումարներ մուտք կգործեն, աշխատատեղեր կբացվեն և այլն: Գյուղատնտեսության նախարարը գրում է, որ դեմ չէ՝ ղռեր են այդ հատվածում, իսկ կադաստրի ծառայությունը կտրականապես դեմ է: Այստեղ Հռոմի պապից ավելի քրիստոնյա ես ուզում երևալ… Պետական մտածողության խնդիր է: Ու նման դեպքեր տասնյակից ավելին են»: Երբ Վերմիշյանին փոխանցեցինք Սարհատ Պետրոսյանի պնդումները, թե քաղաքաշինության բնագավառում մենք հետընթաց ունենք, նա զայրացավ. «Մարդն առնվազն իր կյանքում մի հավաբուն պետք է կառուցած լինի, որ քաղաքաշինությունից ինչ-որ բան ասի…»»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: