Վլադիմիր Սոլովյովը հայտնվել է Գինեսի ռեկորդների գրքում

Վլադիմիր Սոլովյովը հայտնվել է Գինեսի ռեկորդների գրքում

Ռուս հեռուստահաղորդավար Վլադիմիր Սոլովյովը ընդգրկվել է Գինեսի ռեկորդների գրքում՝ մեկ շաբաթվա ընթացքում ամենաերկար ժամանակահատվածը եթերում անցկացնելու համար: Այս մասին հաղորդվել է կազմակերպության պաշտոնական կայքում: Տեղեկություններից ստացվում է, որ 2019 թվականի մարտի 18-24-ը լրագրողի մասնակցությամբ եթերները հեռարձակվել են 25 ժամ 53 րոպե 57 վայրկյան: Հինգ օր անընդմեջ նա առնվազն հինգ ժամ օրվա ընթացքում եթեր է վարել «Ո՞վ դեմ է» և «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հաղորդումների շրջանակներում: Սոլովյովը 4 ժամով գերազանցել է ճապոնացի Մոնտա Մինոյի սահմանած նախորդ ռեկորդը․ վերջինս մեկ շաբաթվա ընթացքում եթերում անց էր կացրել 21 ժամ 42 րոպե՝ գրում է aif.ru-ն: