Էրդողանը արգելել է վեյպերը՝ փոխարենը թուրքերին առաջարկելով թեյ խմել

Էրդողանը արգելել է վեյպերը՝ փոխարենը թուրքերին առաջարկելով թեյ խմել

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ թույլ չի տա էլեկտրոնային ծխախոտ արտադրողներին իրենց արտադրանքը տարածել իր երկրում: Նա հայրենակիցներին հորդորել է փոխարենը թեյ խմել: Այս մասին հայտնում է Reuters- ը: Էրդողանը բարձրաձայնել է իր դիրքորոշումը Ստամբուլում ծխելու դեմ պայքարի շրջանակում: Նա ասել է, որ Թուրքիայի առևտրի նախարարին հրամայել է երկրում «երբեք թույլ չտալ» էլեկտրոնային ծխախոտը: Նախագահը բացատրել է, որ ծխախոտային ընկերությունները «իրենց հարստացնում են մարդկանց թունավորելով»: Էրդողանը հավելել է, որ ընկերությունը արդեն թույլտվություն է խնդրել էլեկտրոնային ծխախոտ արտադրելու համար և մերժվել է: Նախագահի խոսքով՝ ինքը չի պատրաստվում փոխել իր որոշումը: «Նրանք ցանկանում են ներդրումներ կատարել Թուրքիայում ... Գնացեք և կատարեք ձեր ներդրումները այլուր»,- ասել է Թուրքիայի ղեկավարը: