Բարձրագույն խումբ․ «Արարատ-Արմենիան» պարտվեց․․․

Բարձրագույն խումբ․ «Արարատ-Արմենիան» պարտվեց․․․

Ֆուտբոլի Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության 11-րդ տուրում «Գանձասարը» 2։1 հաշվով առավելության հասավ գործող չեմպիոն «Արարատ Արմենիայի» նկատմամբ։ Հանդիպմա 32-րդ րոպեից «Արարատ-Արմենիան» մնացել էր 10 ֆուտբոլիստներով: Կարմիր քարտ էր ստացել էստոնացի կիսապաշտպան Իլյա Անտոնովը։ Այս հաղթանակից հետո «Գանձասար-Կապանը» վաստակեց 10 միավոր և շարունակում է մնալ 10-րդ հորիզոնականում: «Արարատ-Արմենիան» 19 միավորով 3-րդն է: