Քրդերը լոլիկներ ու քարեր են նետել ամերիկացի զինվորների ուղղությամբ
18:50 | 2019-10-21
Սիրիայի Կամիշլի քաղաքի բնակիչները քարեր և լոլիկ են նետել քաղաքը լքող ամերիկացի զինվորականների վրա: Տեսանյութը հեռարձակվել է քրդական Hawar News Agency-ի YouTube ալիքով:
Կադրերում երևում է, թե ինչպես են քրդերը ուղեկցում ամերիկյան ռազմական տեխնիկան՝ քարեր և բանջարեղեն նետելով դրանց վրա: Այսպես են տեղի բնակիչները արձագանքել ԱՄՆ առաջնորդ Դոնալդ Թրամփի՝ Սիրիայի հյուսիսից զորքերը դուրս բերելու վերաբերյալ որոշմանը:
Հոկտեմբեր ամսվա սկզբին քրդական ապստամբական խմբավորման զինյալները (SDF), որոնց աջակցում էր Միացյալ Նահանգները, Վաշինգտոնի կողմից ԱՄՆ-ի զորքերի դուրսբերումը որակել էին «դանակով հարված թրիկունքին»: