Էրդողանը բացառել է սիրիացի քրդերի հետ բանակցությունների հնարավորությունը

Էրդողանը բացառել է սիրիացի քրդերի հետ բանակցությունների հնարավորությունը

Անկարան մտադրություն չունի բանակցելու սիրիական քրդական ինքնապաշտպանության ուժերի հետ՝ հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը: «Մենք կշարունակենք անվանել ահաբեկիչներին ահաբեկիչներ: Մենք երբեք չենք նստել բանակցային սեղանի շուրջ ահաբեկչական կազմակերպության հետ և չենք նստելու», - ասել է նա ՝ ելույթ ունենալով Ստամբուլում: Թուրքիայի ղեկավարը մեղադրել է նաև արևմտյան երկրներին, որոնք, ըստ նրա, դատապարտում են «Խաղաղության աղբյուր»-ը և համերաշխություն են ցուցաբերում հանցագործների հետ: