Արոնյանը զիջել է առաջատարի դիրքը Մեն կղզու մրցաշարում

Արոնյանը զիջել է առաջատարի դիրքը Մեն կղզու մրցաշարում

Հայաստանի շախմատի տղամարդկանց թիմի անդամ Լևոն Արոնյանը Մենղ կղզու մրցաշարի ավարտից մեկ տուր առաջ զիջել է առաջատարի դիրքերը: Նախավերջին տուրից հետո Արոնյան ունի 7 միավոր և առաջատար Ֆաբիանու Կարուանային զիջում է կես միավորով: 7 միավոր ունեն նաև Վանգ Հաոն, Մագնուս Կարլսենը և մի շարք այլ մասնակիցներ: Հայաստանի մյուս ներկայացուցիչներից այս տուրում հաղթանակ տոնեցին Ռոբերտ Հովհաննիսյանը , Հրանտ Մելքումյանը և Կարեն Մովսիսյանը: Գաբրիել Սարգսյանը և Վլադիմիր Հակոբյանը միմյանց դեմ մրցեցին և կիսեցին միավորը: Իրենց պարտիան ոչ-ոքի ավարտեցին նաև Սերգեյ Մովսեսյանը, Էլինա Դանիելյանը: