Էրդողանը խոստացել է Սիրիայում «անհրաժեշտ քայլեր» ձեռնարկել Պուտինի հետ հանդիպումից հետո

Էրդողանը խոստացել է Սիրիայում «անհրաժեշտ քայլեր» ձեռնարկել Պուտինի հետ հանդիպումից հետո

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հոկտեմբերի 21-ին խոստացել Է Սիրիայում «անհրաժեշտ քայլերը» ձեռնարկել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպումից հետո, որը նշանակված Է հոկտեմբերի 22-ին Սոչիում: Համապատասխան հայտարարությունը Թուրքիայի ղեկավարն արել Է գլոբալացման խնդիրների շուրջ Ստամբուլում ընթացող համաժողովում: Նրա ելույթը հեռարձակել Է NTV հեռուստաալիքը: «Թուրքիայի զինված ուժերի «Խաղաղության ակունք» գործողությունը կասեցվել Է 120 ժամով, հատկացված ժամանակի մեծ մասն արդեն անցել Է: Վաղը մենք ուղեւորվում ենք Ռուսաստան: Մենք այդ հարցը կքննարկեն պարոն Պուտինի հետ եւ դրանից հետո կձեռնարկենք անհրաժեշտ քայլերը»,-ասել Է Էրդողանը՝ առանց որեւիցե ճշտման, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: