Միհրան Հարությունյանն առաջին պարտությունն է կրել MMA-ում

Միհրան Հարությունյանն առաջին պարտությունն է կրել MMA-ում

Հունահռոմեական ոճի ըմբիշ, Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր Միհրան Հարությունյանը պարտություն է կրել MMA-ի հերթական մենամարտում: Սոչիում կայացած GFC 19/Krepost մրցաշարի շրջանակներում Հարությունյանի հակառակորդը եղել է ղազախ Զասուլան Ակիմժանն էր: Վերջինս 3 ռաունդում նոկաուտի է հասցրել Միհրան Հարությունյանին և հաղթել: Միհրան Հարությունյանը խառը մենամարտերում մինչև այս անցկացրել է 3 մենամարտ, որտեղ միայն հաղթանակ էր տոնել: