Ավստրալական պարբերականներն ի նշան բողոքի լույս են տեսել միևնույն առաջին էջով

Ավստրալական պարբերականներն ի նշան բողոքի լույս են տեսել միևնույն առաջին էջով

Ավստրալիայի խոշորագույն News Corp Australia և Nine մրցակից մեդիակորպորացիաները միավորվել են մամուլի ազատության սահմանափակումների դեմ բողոքի համար: Նրանց պարբերականները, որոնցից են The Australian-ը, The Daily Telegraph-ը և The Sydney Morning Herald-ը, լույս են տեսել առաջին էջերում միևնույն «գաղտնի» կնիքով մթնեցված տեքստով, հայտնում է BBC-ն: Լրագրողական համայնքի դժգոհությունն առաջացել է ազգային անվտանգության մասին օրենքներով, որոնք, լրագրողների խոսքերով, սահմանափակում են թղթակիցների գործունեությունը և երկրում «գաղտնիության մշակույթ» են ձևավորում: «Ավստրալիային ժողովրդավարական երկրներից ամենագաղտնին դառնալու վտանգ է սպառնում»,- իրավիճակը մեկնաբանել է ABC-ի (Australian Broadcasting Corporation) գործադիր տնօրեն Դեվիդ Անդերսոնը: Թերթերի բողոքին աջակցել են որոշ հեռուստաալիքներ, ռադիոկայաններ և առցանց պարբերականներ: https://twitter.com/michaelmillerau/status/1186043213011795968