Թուրինի կենտրոնում Համաշխարհային ժառանգության ցուցակում ներառված պատմական շենք է այրվում

Թուրինի կենտրոնում Համաշխարհային ժառանգության ցուցակում ներառված պատմական շենք է այրվում

Թուրինի կենտրոնում կրակի ճարակ Է դարձել պատմական շենքը, որը թագավորական շրջանի կառույցների համալիրի մաս Է կազմում: Ինչպես հոկտեմբերի 21-ին հայտնել Է ANSA գործակալությունը, հրդեհն սկսվել Է տանիքում: Հրդեհի վերաբերյալ ազդանշանն ստացվել Է ժամը մոտավորապես 08:00-ին (Երեւանի ժամանակով 10:00-ին): Տեղում աշխատում Է չորս հրշեջ հաշվարկ: Տուժածների մասին չի հաղորդվում: «Կավալերիցա ռեալե» համալիրը, որը կառուցվել Է 17-րդ դարում, երբ Թուրինը Սավոյայի դքսության մայրաքաղաքն Էր, վարչական նպատակների համար: Այն համարվում Է բարոկո ճարտարապետության նմուշներից մեկը եւ ներառված Է ՅՈւՆԵՍԿՕ-ի Մարդկության համաշխարհային ժառանգության ցուցակում Թուրինում եւ նրա մերձակայքում Սավոյայի գահատոհմի թագավորական մյուս պալատների հետ միասին, հաղորդել Է ՏԱՍՍ գործակալությունը: