Brexit-ը կբերի երկրների բարեկեցության անկման. ԵԿԲ-ի ղեկավար

Brexit-ը կբերի երկրների բարեկեցության անկման. ԵԿԲ-ի ղեկավար

Եվրամիությունից Մեծ Բրիտանիայի դուրս գալը կբերի երկրների բարեկեցության ոչ մեծ անկման: Այդ մասին հայտարարել Է Եվրոպայի կենտրոնական բանկի նախագահ Քրիստին Լագարդը CBS հեռուստաալիքին տված հարցազրույցում: «Ինձ համար դա (Brexit-ը) մեծ տխրություն Է: Վշտալի Է տեսնել, որ բրիտանացիները դուրս են գալիս Եվրամիությունից,- ասել Է Լագարդը:- Դա կազդի ինչպես Մեծ Բրիտանիայի, այնպես Էլ որոշ երկրների՝ Իռլանդիայի, Գերմանիայի, Նիդեռլանդների վրա»: «Բոլորն Էլ փոքր-ինչ կզգան անկումը բարեկեցության առումով: Դա կվերաբերի ամբողջ աշխարհին».- նշել Է նա: Բրիտանական խորհրդարանի հոկտեմբերի 19-ի արտահերթ նիստում ձախողվել Է Համայնքների պալատով ԵՄ-ի հետ համաձայնագրի նախագիծն անցկացնելու կառավարության փորձը: Պատգամավորները հավանություն են տվել կաբինետին արված առաջարկությանը, որը ներկայացվել Էր կառավարող Պահպանողական կուսակցության նախկին անդամ Օլիվեր Լետվինի կողմից եւ որն անմիմաստ Է դարձրել քվեարկությունը ԵՄ-ի հետ համաձայնագրի շուրջ, որը պետք Է կայանար նույն օրվա երեկոյան: Դրանից հետո Ջոնսոնը, ընդդիմության ճնշման ներքո ընդունված օրենքին համապատասխան, պաշտոնապես Եվրախորհրդի նախագահ Դոնալդ Տուսկից Brexit-ի եռամսյա հետաձգում Է խնդրել մինչեւ 2020 թվականի հունվարի 31-ը: Ի դեպ, Ջոնսոնը չի ստորագրել այդ նամակը և դրանից անմիջապես հետո Տուսկին ուղարկել Է անձնական ուղերձ, որում նշել Է, թե ինքը դեմ Է հետաձգմանը, քանի որ այն «վնաս կհասցնի Մեծ Բրիտանիայի շահերին» և Եվրամիությունում Լոնդոնի գործընկերներին, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: