Դուբայում տրվել Է Expo 2020-ի մեկնարկի հետհաշվարկը

Դուբայում տրվել Է Expo 2020-ի մեկնարկի հետհաշվարկը

Դուբայում տրվել Է Expo 2020 համաշխարհային ցուցահանդեսի մեկնարկի հետհաշվարկը, One year to celebration-ի բացման արարողությունը տեղի Է ունեցել աշխարհի ամենաբարձր երկնաքերի՝ Բուրջ Խալիֆայի մերձակա զբոսայգում: Հատուկ ցուցահանդեսի անցկացման համար Դուբայում կառուցել են District 2020 շրջանը, որը պայմանականորեն բաժանված Է երեք թեմատիկ մասի՝ Mobility (Շարժունություն), Opportunity (Հնարավորություն) և Sustainability (Կայուն զարգացում): Expo 2020-ի հյուրերն ու մասնակիցները կհայտնվեն ֆուտորիստական ոճով կատարված տաղավարներում, որոնք հանդերձված կլինեն նոր շրջանի համար Էներգիայի մինչև 50 տոկոսն ապահովող արևային պանելների համակարգով: Ընդամենը ցուցահանդեսում բացվելու Է մասնակից երկրների 192 տաղավար: Expo համաշխարհային ցուցահանդեսն առաջին անգամ տեղի Է ունեցել 1851 թվականին Լոնդոնում: 1928 թվականին ստեղծվել Է Ցուցահանդեսների միջազգային բյուրո (BIE, Bureau International des Expositions): Համաշխարհային ունիվերսալ ցուցահանդեսներն անցկացվում են հինգ տարվա պարբերականությամբ, տևում են առնվազն վեր ամիս: Նախորդը տեղի Է ունեցել 2015 թվականին Միլանում: Ցուցահանդեսի մասնակիցների թվում են խոշոր միջազգային կազմակերպություններ և ընկերություններ: Expo 2020-ը տեղի կունենա 2020 թվականի հոկտեմբերի 20-ից մինչև 2021 թվականի ապրիլի 10-ը Դուբայում: Դա առաջին ցուցահանդեսն Է, որը կանցկացվի Մերձավոր Արևելքում: Սպասվում Է, որ այդ ընթացքում ցուցահանդես կայցելի 25 մլն մարդ: Expo 2020-ի կարգախոսն Է՝ «Միավորվելով գաղափարները՝ սպեղծում ենք ապագան», հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը: