Մեծ Բրիտանիայում սեփական ավտոմեքենան մահացու հարված է հասցրել տղամարդուն

Մեծ Բրիտանիայում սեփական ավտոմեքենան մահացու հարված է հասցրել տղամարդուն

Մեծ Բրիտանիայում տղամարդուն հարվածել է սեփական ավտոմեքենան: Այս մասին հաղորդում է Wales Online կայքը: Ինչպես նշվում է՝ 66-ամյա Արվին Ուորդը կայանել է մեքենան, անջատել է շարժիչն ու դուրս է եկել մեքենայի սրահից: Սակայն մեքենան գլորվել է և հարվածել է տղամարդուն, արդյունքում նա մեքենայի տակ է հայտնվել: Տուժածի ձայնը լսել են հարևանները և փրկարարների են կանչել: Նրան հիվանդանոց են տեղափոխել, սակայն չորս օր անց տղամարդը մահացել է՝ ստացված վնասվածքների արդյունքում: