Չիլիի նախագահը երկրում տեղի ունեցող անկարգությունները համեմատել Է պատերազմի հետ

Չիլիի նախագահը երկրում տեղի ունեցող անկարգությունները համեմատել Է պատերազմի հետ

Չիլիի նախագահ Սեբաստիան Պինյերան երկրում անկարգությունների հետ կապված իրադրությունը, որոնք շարունակվում են մի քանի տարածաշրջաններում, համեմատել Է պատերազմի հետ: «Մենք պատերազմի մեջ ենք: Մենք ունենք զորեղ, անխնա թշնամի, որի համար ոչ մի սրբազան բան չկա, որը պատրաստ Է ուժ կիրառել առանց որևԷ սահմանափակման, նույնիսկ եթե խոսքը վերաբերում Է մարդկային կյանքերին»,- ասել Է պետության ղեկավարը ուղերձում, որը հեռարձակվել Է 24 Oras հեռուստաալիքի եթերում: «Մենք հիանալի հասկանում ենք, որ նրանք ունեն որոշակի աստիճանի կազմակերպում ու կոորդինացում, ինչը բնորոշ Է հանցավոր խմբավորումներին»,- նշել Է Պինյերան: Նա նաև կոչ Է արել «բոլոր քաղաքական ուժերին՝ դատապարտել բռնության դեպքերը», և քննադատել Է նրանց, ովքեր առայժմ միանշանակ դեմ չեն արտահայտվել անկարգություններին: Բողոքները, որոնք վերաճել են անկարգությունների ու ոստիկանության հետ բախումների, Սանտյագոյում սկսվել են հոկտեմբերի 14-ին այն բանից հետո, երբ մետրոյով երթևեկության արժեքը միջինին հաշվով բարձրացվեց 30 պեսոյով (0,04 դոլարով)՝ մինչեւ առավելագույն 850 պեսո (1,2 դոլար): Հրկիզումների և կողոպուտների հետևանքով զոհվել Է առնվազն յոթ մարդ: Ստեղծված իրադրության կապակցությամբ իշխանությունները արտակարգ դրություն են հայտարարել Է մայրաքաղաքում եւ մի շարք քաղաքներում: Պինյերան նաև որոշում Է ընդունել չեղարկել հասարակական տրանսպորտով երթևեկության գների բարձրացումը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: