Տոկիոն և Փարիզը Իրանին 18 միլիարդ դոլար կառաջարկեն միջուկային գործարքի պայմանները պահպանելու դիմաց

Տոկիոն և Փարիզը Իրանին 18 միլիարդ դոլար կառաջարկեն միջուկային գործարքի պայմանները պահպանելու դիմաց

Ճապոնիան և Ֆրանսիան պատրաստակամություն են հայտնել Իրանին վարկ տրամադրել 18,4 միլիարդ դոլարի չափով, պայմանով, որ Թեհրանը վերադառնա Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ գործողությունների համատեղ համապարփակ ծրագրին: Mainichi թերթի տվյալներով՝ տրամադրված միջոցները Տոկիոն և Փարիզը ենթադրում են օգտագործել բնակչության համար պարենային ապրանքներ և դեղորայք ձեռք բերելու համար: Նշվում է նաև, որ վարկի երաշխիքները կապահովվեն նավթի հաշվին: