Դա չպետք է լինի այնքան գայթակղիչ, որ ցանկացած միավորում ցանկանա կուսակցություն դառնալ

«Առաջարկություններ ունենք, այդ առաջարկությունները հիմնականում վերաբերում են կուսակցությունների ֆինանսավորման մասին հոդվածներին: Պետությունը պետք է և՜ անուղղակի ֆինանսավորման միջոցներով աջակցի կուսակցություններին, և՛ ուղղակի»,-մեզ հետ զրույցում նշեց «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Նարինե Դիլբարյանը՝ անդրադառնալով Կուսակցությունների մասին օրենքի փոփոխությանը: Պետությունը, նրա խոսքով, պետք է կարողանա տարածքներ հատկացնել կուսակցություններին: