Ցուկերբերգը պատասխանեց Սանդերսի՝ միլիարդատերերից ազատվելու առաջարկին

Ցուկերբերգը պատասխանեց Սանդերսի՝ միլիարդատերերից ազատվելու առաջարկին

Ֆեյսբուքի հիմնադիր և ղեկավար միլիարդատեր Մարկ Ցուկերբերգը, որը, ըստ «Ֆորբս» ամսագրի, մոլորակի ամենահարուստ մարդկանց տասնյակում է, քննադատել է Միացյալ Նահանգների նախագահի թեկնածու Բերնի Սանդերսի՝ միլիարդատերերից ազատվելու գաղափարը: Ցուկերբերգը կիսեց իր անհանգստությունը ԱՄՆ-ում անհավասարության մակարդակի վերաբերյալ, բայց միլիարդատերերի հարստությունը կառավարությանը փոխանցելու գաղափարը, նրա կարծիքով, կարող է վատ հետևանքների հանգեցնել: «Ոմանց կարծիքով՝ հարստության այս կուտակման դեմ պայքարի ձևը հետևյալն է. «Եկեք կառավարությանը խնդրենք վերցնել այդ ամենը: Եվ այդ դեպքում կառավարությունը կարող է ըստ էության որոշում կայացնել՝ ամեն ինչ բժշկական հետազոտություններին հատկացնելով: Նա ավելացրեց, որ այս հարցում աջակցում է մրցակցային սկզբունքին: «Կարծում եմ՝ լավ է, որ կան նվիրյալներ և տարբեր կազմակերպություններ, որոնք կարող են առաջ քաշել մրցակցային գաղափարներ, թե ինչպես իրականացնել այս կամ այն հետազոտությունը ... Ես, ըստ էության, հավատում եմ տարբեր նոր գաղափարների մրցույթին», - բացատրեց նա իր միտքը: Անցած ամիս Սանդերսը «Նյու Յորք Թայմս»-ին ասաց, որ կարծում է՝ ԱՄՆ-ին միլիարդատերեր պետք չեն: «Չեմ կարծում, որ միլիարդատերեր պետք է գոյություն ունենան», - ասաց նա ՝ հավելելով, որ միշտ կլինեն հարուստներ, և մարդիկ, որոնց եկամուտները շատ ավելի ցածր են: