Սպառում ենք բոլոր իրավական միջոցները, որպեսզի այդ խնդիրը լուծենք. «Իմ քայլի» պատգամավոր

«Պարոն Մամեդյարովի հիասթափության պատճառը հենց ինքը պարոն Մամեդյարովն է և Ադրբեջանի ղեկավարությունը, որովհետև եթե նրանք 25 տարի անում են նույն բանը և սպասում են այլ արդյունք, բնական է, որ պետք է հիասթափվեն: 25 տարի Ադրբեջանի ռազմավարությունը եղել է հետևյալը՝ սպառնալ Հայաստանին, միջազգային հանրությանը, որ իրենք ուժ կգործադրեն և այդ սպառնալիքների ներքո կորզել որոշակի միակողանի զիջումներ»,-մեզ հետ զրույցում ասաց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Միքայել Զոլյանը՝ անդրադառնալով նախօրեին Մամեդյարովի տված հարցազրույցին, որտեղ վերջինս նշում է, որ փոքր-ինչ հիասթափված է Նյու Յորքում Մնացականյանի հետ ունեցած բանակցություններից: