Պետք էր սկսել Հոկտեմբերի 27-ից. Երբ այդ շղթան բացվեր, Մարտի 1-ի մասնակիցները կլռեին

«Թեժ աշուն պլանավորել կամ երազում էին նախկին ռեժիմի ներկայացուցիչները՝ նրանք, ոքեր դժգոհ են, որ ժողովրդավարական հիմքեր են դրվում Հայաստանում, որ պայքար է մղվում կոռուպցիայի դեմ և այլն»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց «Հայրենիք և պատիվ» կուսակցության նախագահ Գառնիկ Մարգարյանը: Նրա խոսքով՝ ՀՀԿ-ի մեծ մասը այսպես թե այնպես մասնակցել է թալանին. «Եվ քանի որ կերակրատաշտից զրկվել են, նրանց մի մեծ զանգված ամեն օր երազում է թեժ աշնան մասին և վերադարձի ճանապարհի փնտրտուքների մեջ է: Ուզում եմ միանշանակ ասել՝ չարաչար սխալվում են, վերադարձ չի լինի»: Գառնիկ Մարգարյանի համոզմամբ՝ այսօր ընտրված ճանապարհը ճիշտ է, քանի որ երեք տասնամյակի ընթացքում առաջին անգամ Հայաստանում տեղի են ունեցել համապետական ընտրություններ առանց կաշառքի, առանց վարչական ռեսուրսի միջամտության, սկսվել է հակակոռուպցիոն գործընթաց, թեև, նրա խոսքով, այդ չարորակ ուռուցքից լրիվ չենք ազատվել. «Բայց այս մեկուկես տարվա ընթացքում լուծվել են մի շարք կարևորագույն խնդիրներ, որ չեն ուզում տեսնել նախորդ «չինովնիկները»»: Անդրադառնալով Մարտի 1-ի գործին՝ Գառնիկ Մարգարյանը կարծիք հայտնեց, որ պետք էր սկսել ոչ թե Մարտի 1-ից, այլ Հոկտեմբերի 27-ից և մինչ Հոկտեմբերի 27-ը պատվերով կամ ոչ պատվերով մի շարք անհայտ սպանություններից. «Երբ այդ շղթան բացվեր, այսօր Մարտի 1-ի մասնակիցները կլռեին»:   Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում: