Բաքվում չարտոնված ցույցի պատճառով փակել են մետրոյի երեք կայարան
17:15 | 2019-10-19
Ադրբեջանի իշխանությունները որոշում են կայացրել միառժամանակ փակել մայրաքաղաք Բաքվի կենտրոնում գտնվող մետրոյի երեք կայարան՝ պայմանավորված քաղաքում ընդդիմության կողմից չարտոնված ցույցի անցկացմամբ: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Կայարանների տարածքում արգելվել է նաև ավտոմեքենաների կայանումը: Փակվել են ճանապարհները դեպի հրապարակ, որտեղ էլ նախատեսվում է ընդդիմության ցույցը: