Նիդերլանդներում ռոբոտ-բարձ են մշակել, որն օգնում է քնել

Նիդերլանդներում ռոբոտ-բարձ են մշակել, որն օգնում է քնել

Նիդերլանդների Դելֆթ քաղաքի տեխնիկական ինստիտուտում ռոբոտացված բարձ են ստեղծել, որը, շնչառության ձայն հանելով, օգնում է քնել: Այս մասին գրում է Designboom պարբերականը: Բարձը պետք է գրկել փափուկ խաղալիքի նման, այդ դեպքում այն օգնում է հավասարեցնել շնչառության ռիթմը: Sommox բարձը հագեցած է տվիչներով, որոնք որոշում են, թե արդյոք մարդը քնած է: Հետո բարձն ավտոմատ ադապտացվում է շնչառության հաճախությանը և աստիճանաբար դանդաղեցնում է իր ռիթմը: Ռոբոտացված բարձը նաև «հանգստացնող ձայներ» է արձակում, որպեսզի մարդը հեշտ քնի: Sommox-ը կարելի է միացնել Android կամ iOS հավելվածներին և ընտրել ցանկալի ձայները: Նշվում է, որ բարձն ավելի քան 200 հազար եվրո է հավաքել Kickstarter-ում: https://www.youtube.com/watch?v=BDbTCXVGYZk