Մոտենում ենք վտանգավոր եզրի. նոր պրոցեսներ կարող են սկսվել. Էդգար Բաղդասարյան

«Երբ նայում ենք այսօրվա աշխարհաքաղաքական իրադարձություններին, հասկանում ենք, որ մարդասիրության խիստ դեֆիցիտ կա, ինչը, ցավոք սրտի, գնալով ավելանում է: «Ավրորա»-ի նման միջոցառումները նպաստում են, որ այս խարույկը, որը եթե անգամ շատ վառ չի վառվում, գոնե չհանգի: Բոլորը սիրում են խոսել մարդասիրության մասին, բայց իրականում մենք տեսնում ենք դրա խիստ դեֆիցիտը՝ նաև մեր մեջ»,- անդրադառնալով «Ավրորա»-ի մարդասիրական նախաձեռնությանը՝ «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց  ռեժիսոր Էդգար Բաղդասարյանը: Նրա համոզմամբ՝ այսպիսի միջոցառումները փոխում են հայ մարդու արժեհամակարգը, մտածողությունը. «Գուցե ոչ այն տեմպերով, բայց կրկնում եմ՝ կարևոր է, որ այս կրակը չհանգի»:   Առավել մանրամասն՝ տեսանյութում: