Էրդողանը բացառել է բախումը թուրք և սիրիական զորքերի միջև

Էրդողանը բացառել է բախումը թուրք և սիրիական զորքերի միջև

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ թուրքական բանակը չպետք է բախվի սիրիացի զինվորների հետ: Այդ մասին հայտնում է TASS-ը: Էրդողանի խոսքով՝ երկու երկրների զինված ուժերի միջև բախումներ չեն լինի: Նա նշել է, որ Թուրքիան պայմանավորվածություն է ձեռք բերել Միացյալ Նահանգների հետ, բայց եթե Սիրիան սկսի հարձակվել, ապա Թուրքիան կարձագանքի: «Եվ նրանք դա գիտեն: Բայց ես կարծում եմ, որ դա տեղի չի ունենա »,- եզրափակել է Էրդողանը: