Էրդողանը ցանկանում է Ռուսաստանի հետ պայմանավորվել քրդերի հարցում

Էրդողանը ցանկանում է Ռուսաստանի հետ պայմանավորվել քրդերի հարցում

Անկարան կցանկանար համաձայնության գալ Մոսկվայի հետ սիրիական Մանբիջա քաղաքից քրդական կազմավորումները դուրս բերելու վերաբերյալ: Այս մասին հայտարարել է Թուրքիայի առաջնորդ Ռեջեփ Թայիփ Էրդողանը՝ տեղեկացնում է RIA Novosti-ն: Նրա խոսքով՝ Թուրքիան ցանկանում է ողջամիտ համաձայնության հասնել Ռուսաստանի հետ: Էրդողանը նշել է, որ եթե Քրդստանի աշխատավորական կուսակցության անդամները (Թուրքիայում որպես ահաբեկիչ արգելված) մաքրվեն սիրիական ռեժիմի կողմից վերահսկվող տարածքներից, իսկ Մանբիջը լինի սիրիական իշխանությունների վերահսկողության տակ, ապա Անկարան անհանգստանալու առիթ չի ունենա։ Էրդողանը մտադիր է այս հարցը քննարկել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հոկտեմբերի 22-ին Սոչիում բանակցություններում։