Մեն կղզու մրցաշար․ Արոնյանը առաջատարների շարքում է

Մեն կղզու մրցաշար․ Արոնյանը առաջատարների շարքում է

Հայկական շախմատի ներկայացուցիչները շարունակում են պայքարը Մեն կղզու մրցաշարում: Լևոն Արոնյանը մրցաշարի 7-րդ տուրում հաղթանակ տոնեց Վանգ Հաո նկատմամբ և դարձավ առաջատարներից մեկը: Ռոբերտ Հովհաննիսյանը, Գաբրիել Սարգսյանը, Սերգեյ Մովսեսյանը ոչ-ոքի ավարտեցին պարտիանները: Հրանտ Մելքումյանը, Էլինա Դանիելյանը հաղթանակ տոնեցին: Կարեն Մովսիսյանը պարտություն կրեց: Այժմ Արոնյանը և Ֆաբիանու Կարուանան ունեն 5,5-ական միավոր և առաջատարներն են: Մրցաշարի ավարտին մնաց 4 տուր: