Բարձրագույն խումբ․ «Նոա»-ն հաղթեց «Երևանին»

Բարձրագույն խումբ․ «Նոա»-ն հաղթեց «Երևանին»

Հայաստանի ֆուտբոլի առաջնության բարձրագույն խմբի 11-րդ տուրը մեկնարկեց «Նոա»-«Երևան» խաղով: Մրցաշարային աղյուսակի հետնապահը այս անգամ ևս պարտություն կրեց: «Նոա»-ն հաղթեց 3:1 հաշվով: «Նոա»-ի կազմում դուբլի հեղինակ դարձավ Վլադիմիր Ազարովը և մեկ անգամ էլ աչքի ընկավ Պավել Դեոբալդը: Առաջնության այս տուրի մյուս խաղերը կկայանան առաջիկա հանգստյան օրերին: