Թուրքիան Սիրիայում ռազմական գործողությունից հետո, չի կարող դառնալ ԵՄ-ի անդամ. Չեխիայի նախագահ

Թուրքիան Սիրիայում ռազմական գործողությունից հետո, չի կարող դառնալ ԵՄ-ի անդամ. Չեխիայի նախագահ

Սիրիայի հյուսիսում Անկարայի ռազմական գործողությունը պատերազմական հանցագործություն Է, ուստի Թուրքիան չի կարող ընդունվել Եվրամիություն: Այդ մասին Չեխիայի նախագահ Միլոշ Զեմանը հայտարարել Է հարցազրույցում, որը հոկտեմբերի 17-ին հեռարձակվել Է Պրահայի Barrandov հեռուստաալիքով: «Կարծում եմ, որ Թուրքիան պատերազմական հանցագործություն Է կատարել, ուստի նա առնվազն չի կարող ընդունվել Եվրամիություն»,- ասել Է նա: «Քրդական ստորաբաժանումներն ամենագործուն ուժն Էին ԻՊ-ի դեմ պայքարում: Մենք նրանց կարիքն ունեինք, երբ հարկավոր Էր կռվել ԻՊ-ի դեմ: Այնուհետեւ Ամերիկան, Եվրոպան դավաճանեցին քրդերին»,- հայտարարել Է Զեմանը: Անկարան, նրա պնդմամբ, մասնակցել Է ԻՊ-ի ֆինանսավորմանը: «Թուրքիան դե ֆակտո ֆինանսավորում Էր ԻՊ-ին՝ նրանից նավթ գնելով: Թուրքերի կողմում կռվում Է այսպես կոչված թուրքական միլիցիան: Դա ոչ այլ ինչ Է, քան ԻՊ-ի ճյուղավորումը»,- նշել Է Չեխիայի ղեկավարը: Բացի այդ, նրա համոզմամբ՝ ռազմական գործողությունը նպաստում Է թուրքական հասարակության իլամացմանը: «Թուրքիան մոտենում Է արմատական իսլամիզմին, այն իսլամիզմին, որը սպանություններ Է կատարում: Դա ցուցադրվեց Սիրիայի հյուսիսում»,- հավելել Է Զեմանը: Հիշեցնենք, որ Չեխիայի խորհրդարանը հոկտեմբերի 15-ին քվեարկել Է Թուրքիայի նկատմամբ պատժամիջոցներ ձեռնարկելու օգտին, որոնք կստիպեին Անկարային կանգնեցնել ռազմական գործողությունը: Խորհրդարանականները նաեւ պաշտպանել են Թուրքիայի նկատմամբ զենքի արգելանքին հանրապետության միանալու վերաբերյալ Չեխիայի կառավարության կողմից հոկտեմբերի 14-ին ընդունված որոշումը։