ԵՄ-ն հավանության է արժանացրել Թուրքիայի դեմ պատժամիջոցները

ԵՄ-ն հավանության է արժանացրել Թուրքիայի դեմ պատժամիջոցները

Եվրամիության երկրների կառավարությունների ղեկավարները հաստատել են Թուրքիայի նկատմամբ պատժամիջոցներ սահմանելու ԵՄ խորհրդի որոշումը։ Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը։ Այդպիսի որոշում է կայացվել Բրյուսելում ԵՄ գագաթնաժողովի առաջին օրվա ընթացքում։ Հայտնի է, որ Թուրքիայի դեմ սահմանափակիչ միջոցառումներ են սահմանվում Կպրոսի բացառիկ գոտում Անկարայի՝ ապօրինի հորատման աշխատանքներ կատարելու համար։ Նշվում է, որ այդպիսով ԵՄ խորհուրդը Նիկոսիայի հետ համերաշխություն է դրսևորում։