Էրդողանը Թրամփի նամակը նետել է աղբամանը

Էրդողանը Թրամփի նամակը նետել է աղբամանը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն իր ամերիկացի գործընկեր Դոնալդ Թրամփից ստացված նամակը նետել է աղբամանը: Այս մասին հայտնում է BBC News-ը՝ հղում անելով Թուրքիայի ղեկավարի վարչակազմի աղբյուրներին: Ինչպես պատմել են պարբերականի զրուցակիցները, պետության ղեկավարը «նամակ է ստացել, կտրականապես մերժել է այն և նետել զամբյուղը»: Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Թրամփը նամակն ուղարկել էր Սիրիայում թուրքական գործողության մեկնարկի օրը: Նամակում նա Էրդողանին կոչ էր արել «հիմարություն չանել» և «փորձանքի մեջ չգցել ամբողջ աշխարհը»: Հոկտեմբեր 15-ին Միացյալ Նահանգներն առաջին պատժամիջոցներն է կիրառել Թուրքիայի դեմ ՝ ռազմական գործողության պատճառով: Սև ցուցակում է հայտնվել Թուրքիայի էներգետիկայի և պաշտպանության նախարարությունը, սահմանափակումների են ենթարկվել նաև երեք պաշտոնյաներ: